Logo
Print this page

Մայիսի 2-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:

Համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 2 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 13 հոգու:
Մերժվել է ներում շնորհել 67 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը:
 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.