Հանդիպում ԼՂՀ կառավարությունում
Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը նշել է, որ Ագրարային համալսարանի հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի:
Ներկայացնելով Արցախում գյուղատնտեսության ոլորտի ձեռքբերումները, վարչապետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ անելիքներն այդ ուղղությամբ ևս բազմաթիվ են, քանի որ գյուղատնտեսությունը հանրապետության տնտեսության գերակա ճյուղերից մեկն է և պահանջում է մշտական առանձնահատուկ մոտեցում: Այդ նպատակով վերջին տարիներին Արցախում ներդրված գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաները մեծապես նպաստում են իրավիճակի բարելավմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելու և իրավիճակը հանգամանալի ներկայացնելու համար` բուհի ռեկտորը փաստել է, որ համալսարանի` ավանդաբար ակտիվ համագործակցությունը Արցախի հետ առաջիկա տարիներին զգալիորեն ընդլայնվելու է: Ներկայումս Շուշի քաղաքում կառուցվող` բուհի արցախյան մասնաճյուղի ժամանակակից պայմաններով մասնաշենքը հնարավորություն է տալու ապահովել ուսումնական պրոցեսի լիակատար արդյունավետությունը ոլորտում տարվող պետական քաղաքականությանը:
Այնուհետև հանդիպման մասնակիցները հանդես են եկել մի շարք հարցադրումներով, որոնց պատասխանելով` Ա. Հարությունյանը, մասնավորապես, անդրադարձել է Արցախում գյուղատնտեսության կոնկրետ ճյուղերում տիրող իրավիճակին, զարգացման հեռանկարներին և մեխանիզմներին:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին