Հանդիպում ԼՂՀ կառավարությունում
Օգոստոսի 6-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի խորհրդի նախագահ Գագիկ Սարդարյանին:
Քննարկվել են հանրապետությունում տոհմային անասնագլխաքանակի ավելացման և ժամանակակից պահանջներին համապատասխան անասնապահական տնտեսություն ստեղծելու, ինչպես նաև կաթի վերամշակման հեռանկարի հետ կապված հարցեր:
Կառավարության ղեկավարը ներկայացրել է անելիքների իր տեսլականը, նշելով, որ ձեռնարկման արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է համապատասխան նախապատրաստական աշխատանքների իրականացում:
Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին