[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 16-ին այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ

 hhh.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 16-ին այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ ու տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:

             Երկրի ղեկավարը նշել է, որ կենսական նշանակություն ունեցող առողջապահական այս օբյեկտի շինարարությունը գտնվում է  եզրափակիչ փուլում, որը նույնպես պետք է ավարտին հասցնել՝ պահպանելով նշված ժամկետներն ու աշխատաքների բարձր որակը:ppp.jpg

            Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, պաշտոնատար այլ անձինք: