[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Շուշի քաղաքում բացված "Շուշի" գյուղատնտեսական ապրանքների շուկա:

fff.jpgՆախագահը կարեւորել է նման տոնավաճառների կազմակերպումը՝ այն համարելով օգտակար ինչպես հանրապետության սոցիալ-տնտեսական, մասնավորապես, գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ բնակչությանը մատչելի գներով տեղական որակյալ արտադրանք մատակարարելու համար:

Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է նաեւ Շուշիի գորգերի թանգարան, որը, Բակո Սահակյանի խոսքով, մեծապես նպաստում է Արցախում ազգային ավանդույթների ու արժեքների պահպանմանը եւ զբոսաշրջության առաջընթացին:iii.jpg

 Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: