[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 29-ին այցելել է "Մետաքսկոմբինատ" ՍՊԸ եւ տեղում ծանոթացել հիմնարկի աշխատանքներին:

             290813_MetaqsKombinat__3__Info.jpgԵրկրի ղեկավարը կարեւորել է նման ձեռնարկության առկայությունը, որտեղ գործում են տեքստիլ, կարի, գորգի եւ  բրդի մշակման արտադրամասեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ գործարանի ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում լուրջ նախադրյալներ կստեղծվեն Արցախի թեթեւ արդյունաբերության երբեմնի փառքը վերականգնելու համար:

             a2.jpg  Նախագահին ուղեկցում էին  փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:a3.jpga1.jpg