[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր

         Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար "Արիության համար" մեդալով պարգեւատրվել է 5 հոգի, որից 4-ը` հետմահու:

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար "Մարտական ծառայություն" մեդալով պարգեւատրվել է 135 հոգի, որից 8-ը` հետմահու:

Ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար "Մարտական ծառայություն" մեդալով պարգեւատրվել է 2 հոգի:

Պետական շինարարության, տնտեսության, մշակույթի, կրթության ու տեղեկատվության ոլորտներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար "Մխիթար Գոշ"  մեդալով պարգեւատրվել է  2 հոգի, "Վաչագան Բարեպաշտ" մեդալով` 3 հոգի, "Երախտագիտություն"  մեդալով` 23 հոգի:

Նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն` ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար 2 հոգու արժեքավոր նվերներ՝ հեռուստացույցներ, հանձնելու մասին: