ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը եւ այս ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը,, պաշտոնատար այլ անձինք: