[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Թամարա Քոչարյան-Պետրոսյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը միության գործունեությունը արժեւորել է քաղաքական եւ բարոյական տեսանկյուններից:

Երկրի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար <<Երախտագիտություն>> մեդալ է հանձնել <<Արցախ` հայ մշակույթի եւ ավանդությունների պարտեզ>> գրքի հեղինակներ Կլոդ Մութաֆյանին եւ Տիգրան Կույումջյանին՝ կարեւորելով աշխատության նշանակությունը գիտական եւ մշակութային առումներով:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: