[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպում է ունեցել խորհրդարանական Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Տեոխարուսի եւ մի խումբ պատգամավորների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպա-Արցախ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը:

Նախագահ Սահակյանը պահանջված է համարել Եվրոպայի հետ կապերի շարունակական ամրապնդումը` այն կարեւոր համարելով քաղաքական, մշակութային եւ մարդասիրական տեսանկյուններից:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: