Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

AJ-3_1.jpgՀոկտեմբերի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է  Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական խորհրդի պատվիրակությանը՝ խոհրդի նախագահ Կարեն Ավագյանի գլխավորությամբ: Ճանաչողական այցով ժամանած պատվիրակության կազմում էին խորհրդի հանրապետական և մարզային կառույցների, Երևանի մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների  պատասխանատուներ: 
Ողջունելով երիտասարդ հասարակական գործիչներին, ԱԺ նախագահը կարևորեց նրանց արցախյան այցը՝ որպես հայրենաճանաչության  արտահայտություն: Ղարաբաղյան շարժումից հետո, որի 25-ամյակը լրացավ այս տարի և որպես հոբելյանական տոնակատարություն ողջ տարվա ընթացքում նշվում է համայն հայության բոլոր հատվածներում, ասաց նա, նոր սերունդ է աճել, որն արդեն տեր է կանգնում մեր ժողովրդի ներկա և գալիք ճակատագրի համար իր բաժին պատասխանատվությանը:  ՙԴուք, որպես այդ սերնդի ներկայացուցիչներ և ապագա քաղաքական գործիչներ, պետք է պատրաստ լինեք արժանավայել դիմակայելու առաջիկա հնարավոր մարտահրավերներին՚,- նշեց խորհրդարանի նախագահը:
Հանդիպմանն ԱԺ նախագահը հանգամանալի անդրադարձ կատարեց ամենատարբեր ասպարեզներում Արցախի քաղաքական, հանրային, սոցիալ-տնտեսական և այլ խնդիրներին, կարևորեց երիտասարդության դերակատարությունն այդ ամենի իրականացման գործում: Ապա նա պատասխանեց ներկաների տարաբնույթ հարցերին: 
 
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն