[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին:

            a.jpgՀանդիպմանը քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

            Այս համատեքստում Նախագահ Սահակյանը կարեւորել է Սլավոնական համալսարանի եւ Արցախի պետական համալսարանի միջեւ փոխգործակցության խորացումն ու գործնական կապերի ընդլայնումը՝ հավելելով, որ առաջատար ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը նպաստում է մեր հանրապետությունում կրթության եւ գիտության որակի հետեւողական բարձրացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանըպաշտոնատար այլ անձինք: