[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է բելգիահայ բարերար Անդրե Գյումուշջյանին:

                     Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

            Նախագահ Սահակյանը ողջունել է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը մասնակցելու բարերարի պատրաստակամությունը` ընդգծելով, որ Սփյուռքի ներգրավումը Արցախի զորացման գործին կարեւոր է երկրում բիզնես կուլտուրայի զարգացման եւ առաջատար մոտեցումների կիրառման տեսանկյուններից:

            Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: