Logo
Print this page

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ հանդիպել է հանրապետության համայնքների ղեկավարների համար Ստեփանակերտում անցկացվող դասընթացների մասնակիցներին: Ողջունելով համայնքապետերին` վարչապետը կարևորել է նրանց համար կազմակերպվող սեմինարները` գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու և ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: 

Ա. Հարությունյանն անդրադարձել է պետական և տարածքային կառավարման առանձնահատկություններին, նշելով, որ ՏԻՄ կայացման գործընթացում համայնքների ղեկավարներից շատ բան է կախված: Նա խորհուրդ է տվել հետամուտ լինել համայնքային խնդիրների լուծմանը` այդ գործում հնարավորինս ներգրավելով նաև դրսում ապրող համագյուղացիներին:

Հանդիպմանը համայնքի ղեկավարներն իրենց հուզող հարցերով դիմել են վարչապետին: Դրանց պատասխանելով` Ա. Հարությունյանը պարզաբանումներ է տվել համայնքների բյուջետավորման արդյունավետ գործընթացի կազմակերպման, տեղական մուտքերի հավաքագրման, գյուղամերձ տարածքների մշակման և այլ հարցերի լուծման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

 

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժին

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.