[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Հարավային Կալիֆորնիայի շրջանային խորհրդի մի խումբ անդամների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը, միջազգային հարթակներում արցախյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացմանը, Սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերակատարությունը հայրենիքին սատարելու գործում՝ ընդգծելով, որ ակնկալում է նույն եռանդով աշխատանքի շարունակում: