Logo
Print this page

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին այցելել է մայրաքաղաքում գործող տեքստիլ, կարի, գորգի եւ բրդի մշակման արտադրամասեր եւ ծանոթացել նրանց աշխատանքներին

          050214StepanakertTetArd_TT_Info.jpg Երկրի ղեկավարը նաեւ այցելել է թեթեւ արդյունաբերության մի շարք նոր բացվելիք արտադրամասեր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն:

 Նախագահը կարեւորել է արդյունաբերության տարբեր ճյուղերի  եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը՝ նշելով, որ այդ ուղղություններն ունեն լուրջ հեռանկար եւ հնարավորություն են տալիս դուրս գալ միջազգային շուկա մրցունակ արտադրանքով` միաժամանակ ապահովելով նոր աշխատատեղեր մայրաքաղաքում:47.jpg

            Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:45.jpg

            Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.