Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Մարտունու շրջանի Վարանդա գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

140314_Varanda__1__Info.jpgԵրկրի ղեկավարը Վարանդա բնակավայրի ազատագրման 22-րդ տարեդարձի կապակցությամբ եւ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրել է ջոկատի մի խումբ ազատամարտիկների:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը կարեւորել է բնակավայրի ազատագրումը ռազմավարական տեսանկյունից, առանց որի անհնարին կլիներ ապահովել Մարտունու շրջանի անվտանգությունը:

Նախագահի խոսքով` այն, որ մեր զոհված քույրերի ու եղբայրների հիշատակին կառուցվել են բազում հուշարձաններ եւ Արցախում, եւ Հայաստանում, վկայում է, որ մեր ազգի նվիրյալները եւ նրանց հերոսությունը չեն մոռացվել, որ նրանք միշտ մեզ հետ են եւ շարունակում են հայրենասիրության ու անձնվիրության օրինակ լինել մատաղ սերնդի համար:

            Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ