ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ

130414MoskvaEkegheci_Info_3.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին Մոսկվա քաղաքում ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում մատուցված պատարագին։
Այնուհետեւ երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են Արցախի հետ շփումների ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Բակո Սահակյանը կարեւորել է եկեղեցու դերը Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, ազգային ինքնության պահպանման գործում։13.jpg
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք։
 
ԼՂՀ Նախագահի աշխատակազմի 
տեղեկատվության  գլխավոր վարչություն