Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովում

            Մայիսի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ 

            Քննարկման հիմնական թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի  օրակարգի պատրաստության հարցն էր։

            Խորհրդակցությանը լսվեցին գլխադասային հանձնաժողովների նախագահների համապատասխան հաղորդումները շրջանառության մեջ գտնվող և նախնական քննարկումների փուլն անցած օրենքների նախագծերի վերաբերյալ, որոշվեց դրանց պատրաստության վիճակը։

Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի արդյունքում ճշտվեց լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվեցին առաջիկա անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

            Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է ս.թ. մայիսի 29-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի մեծ դահլիճում։  

 

            ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ