Logo
Print this page

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ

999.jpgՀունիսի 10-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այցելեց Իշխանաձոր համայնք,  բերքահավաքի կազմակերպումը համակարգող  շտաբում ծանոթացավ կատարված և հետագա աշխատանքների ընթացքին: 
Գործադիրի  ղեկավարը  գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի և աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելեց Թովմասարի տարածք, զրուցեց հողօգտագործողների հետ, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Այդ պահին տարածքում աշխատում էր  22 կոմբայն: Գյուղվարչության պետ Լ. Սիմոնյանը տեղեկացրեց, որ շրջանում կա 30 կոմբայն, սակայն 8-ը նորոգվում է: Նշվեց,  որ առկա է կոմբայնների համալրման խնդիր, այլապես բերքահավաքի աշխատանքները կարող են տուժել: 
Վերադարձին վարչապետն ու նրան ուղեկցող պաշտոնյաները եղան Թովմասարի սարահարթի տարբեր մասերում. ամբողջ ցանքսը՝ մոտ 10000հա, արդեն պատրաստ է հնձի: Լ. Սիմոնյանը տեղեկացրեց, որ կա նաև բերքի իրացման խնդիր՝ հատկապես կապված հացահատիկի վաճառքի գնի հետ: Անցած 2 օրերի ընթացքում հնձվել է մոտ 300հա տարածք՝ միջինը 10-15ց բերքատվությամբ:   Իշխանաձորում շրջվարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանը շտաբի ներկայացուցիչների հետ անցկացրեց խորհրդակցություն, որի հիմնական թեման կոմբայնների խնդիրն էր: 
Ըստ բերքահավաքի աշխատանքները համակարգող շտաբի պետ, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի տեղեկության՝ 2014թ. շրջանի ցանքատարածքներում կարկտահարվել են 109հա ցորենի և 394հա գարու արտեր, ինչպես նաև  40հա բանջարաբոստանային մշակաբույսեր. կատարվել է կրկնացան: Կրած վնասների ընդհանուր պատկերը կերևա բերքահավաքից հետո: 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
 ք. Բերձոր
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.