Logo
Print this page

Շարունակվում է ԼՂՀ խորհրդարանական պատվիրակության այցը Փարիզ

                ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ երկօրյա այցով Փարիզում գտնվող ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունը հունիսի 17-ին Ֆրանսիայի Սենատում հանդիպում ունեցավ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի հետ: 

Ֆրանսիացի սենատորի հետ զրույցի ընթացքում քննարկվեցին Ֆրանսիա-Արցախ խորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը և ԼՂՀ վերաբերյալ Ֆրանսիայում հնարավորինս լիարժեք տեղեկատվության տարածման հնարավորությունները: Կարեւորվեցին փոխադարձ այցերի օգտակարությունը եւ այս համատեքստում՝ կոնկրետ ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված  նախաձեռնությունները:
          
Նույն օրը կեսօրին Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից Ֆրանսիայի Ազգային Ժողովում տրվեց ճաշ՝ ի պատիվ ԼՂՀ ԱԺ նախագահի ղեկավարած պատվիրակության:

Երեկոյան Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի ունեցավ Ֆրանսիա- Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամների հանդիպումը ԼՂՀ պատվիրակության հետ: Հանդիպմանը և դրան հետևած ընդունելությանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ: 

Քննարկումների ընթացքում ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանն իր ելույթում, ինչպես նաև պատվիրակության անդամներն ու ֆրանսիացի խորհրդարանականներն ընդգծեցին Ֆրանսիա-Արցախ բարեկության շրջանակի կողմից առաջարկվող ծրագրերի հիմքում իրատեսական ու գործնական գաղափարների ներգրավման և այդ հիմքով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանային ու գլոբալ զարգացումներին և, այդ կտրվածքով, միջազգային կազմակերպություններում Արցախի մասին անկողմնակալ տեղեկատվության տարածման հարցերին:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ պատվիրակության կազմում են Արցախի խորհրդարանի պատգամավորներ Ռոմելա ԴադայանըՀայրենիք՚ խմբակցություն), Լյուդմիլա Բարսեղյանը Ժողովրդավարություն՚ խմբակցություն) և Արմեն Սարգսյանը Դաշնակցություն՚ խմբակցություն): 

Հունիսի 18-ին ԼՂՀ պատվիրակությունն ավարտում է այցի ծրագիրը։

 

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.