[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն

         200614_HanrapetakanHivandBjishk__Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն եւ հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են առողջապահության զարգացման եւ այստեղ առկա խնդիրների լուծման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ առողջպահության ոլորտն այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում` հավելելով, որ ֆիզիկապես առողջ հասարակություն ունենալը մեր երկրի առջեւ ծառացած գերխնդիրներից է:

Բակո Սահակյանը հատուկ ուշադրություն է դարձրել ոլորտի տեխնիկական հագեցվածությանը, կադրերի պատրաստմանը եւ վերապատրաստմանը, ինչպես նաեւ հանրապետությունում առողջ ապրելակերպի մշակույթի արմատավորմանը`այդ եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ տալով առողջապահության նախարարության ղեկավարությանը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ