[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

               111.jpgԲակո Սահակյանի եւ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` ՀՀ կառավարական պատվիրակության մասնակցությամբ:

Քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել մի շարք ռազմավարական եւ հեռանկարային ծրագերի իրականացմանը: Երկուստեք նշվել է ՀՀ եւ ԼՂՀ գերատեսչությունների միջեւ կապերի շարունակական խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ