Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ՝ ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

gyux.jpgՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Արցախում  գտնվող  կառավարական պատվիրակության  կազմում Ստեփանակերտ ժամանած՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 24-ին  ԼՂՀ  իր գործընկեր Անդրանիկ Խաչատրյանի ընկերակցությամբ  ծանոթացավ Արցախի  գյուղոլորտին։ 
Սկզբից նրանք եղան Արցախի գյուղնախարարության՝ վերջերս շահագործման հանձնված շենքում, որտեղ Սերգո Կարապետյանը ծանոթացավ աշխատանքային պայմաններին, եղավ նախարարության բաժիններում, վարչություններում ու տեսչություններում։ Այնուհետև նախարարներն առանձնազրույց ունեցան, որի ժամանակ գոհունակություն հայտնեցին համագործակցության ներկայիս վիճակից և իրենց պատրաստակամությունը հայտնեցին հետայսու այն ավելի խորացնելու։ Անդրանիկ Խաչատրյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  գյուղոլորտների համագործակցության արդյունքում նկատելի են դառնում տարեցտարի ավելի տպավորիչ դարձող ձեռքբերումները։ Իր հերթին Սերգո Կարապետյանը նշեց, որ ըստ էության լինելով նույն տնտեսական դաշտում և խնդիր ունենալով ավելի խորացնել փոխադարձ ինտեգրումը, ՀՀ գյուղոլորտի ղեկավարությունն այսուհետ ևս կշարունակի համակողմանիորեն նպաստել արցախյան  գյուղատնտեսության զարգացմանը։
Այնուհետև ԼՂՀ գյուղնախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Արցախի գյուղոլորտի պատասխանատուների հետ, ինչից հետո Անդրանիկ Խաչատրյանի ուղեկցությամբ Սերգո Կարապետյանը ծանոթացավ ԼՂՀ գյուղնախարարության ենթակայության տակ գործող կազմակերպություններին։ Մասնավորապես, այց կատարվեց հանրապետական անասնաբուժական լաբորատորիա, որը միանգամայն վերջերս  համալրվել է ժամանակակից սարքավորումներով, ինչը կոլեկտիվին հնարավորություն է ընձեռել  աշխատանքներն իրականացնել ավելի արդյունավետորեն։ Պատվիրակությունը եղավ նաև ԼՂՀ գյուղնախարարության ՙՍերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն՚-ի ցանքսերում,  ծանոթացավ այստեղ մշակվող սորտերին։
 
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության 
տեղեկատվության  և  հասարակայնության հետ 
կապերի բաժին