[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարցային:

          280614_UrkoAiartza__Info.jpg Հանդիպմանն արծարծվել են Արցախի եւ Եվրոպայի փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Բասկերի Երկրի եւ Արցախի միջեւ կայուն կապերի հաստատման խնդիրներին:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ