[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող ''Կրթությունն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում'' միջազգային համաժողովի մի խումբ մասնակիցների:

           011.jpg Հանդիպմանը քննարկվել են կրթությանն ու գիտությանը եւ այս ոլորտում միջազգային առաջատար փորձի կիրառմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է միջազգային նման ներկայացուցչական միջոցառումների կազմակերպումն Արցախում` նշելով դրա օգտակարությունը մեր հանրապետության համար, հատկապես` գործուն փոխգործակցության հաստատման տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարներ Արմեն Աշոտյանն ու Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ