Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Վարչապետն ընդունել է Արթուր Ջավադյանին

07_1.jpgԱրցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսատնտեսական մի շարք հարցեր։ Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել որոշ ծրագրերի մանրամասների վերաբերյալ։ 

Վարչապետը ողջունել է Ա. Ջավադյանին և գոհունակություն հայտնել ԼՂՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի միջև առկա համագործակցության մակարդակից։ Նա համոզմունք է հայտնել, որ իրագործվող ծրագրերը խթան կհանդիսանան ԼՂՀ տնտեսության զարգացմանը։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահն իր հերթին բարձր է գնահատել համագործակցության աստիճանը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցելու Արցախի ֆինանսաբանկային ոլորտի զարգացման գործին։


ԼՂՀ կառավարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին