[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՏՈԼԻ ԶԻՆԵՎԻՉԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

             231014_ZinevichHushardzan_Info.jpg Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է անվանի զորավար, արցախյան գոյամարտի ակտիվ մասնակից, ԼՂՀ ՊԲ շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:

            Նախագահ Սահակյանը կարեւորել է Անատոլի Զինեւիչի ներդրումը մեր հաղթանակների կերտման, պաշտպանության բանակի ստեղծման եւ կայացման գործում: Երկրի ղեկավարի խոսքով` մայրաքաղաքի Զինեւիչի անունը կրող փողոցում զորավարի հուշարձանի տեղադրումը նրա հիշատակը վառ պահելու լավագույն միջոցներից է:23.jpg

Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ