Logo
Print this page

ԼՂՀ-ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

NKR__RA_NA1.jpgԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ։
Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին միացել են նաև Արցախի խորհրդարանի խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները։
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի հետ շփման գծի երկայնքով լարվածության աճի արդյունքում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերը։
Անդրադառնալով ս.թ. հունվարի 31-ին Քաշաթաղի շրջանում տեղի ունեցած միջադեպին՝ օրենսդիրներն ընդգծել են նման իրավիճակներում խնդիրներն օրենսդրության շրջանակներում կարգավորելու անհրաժեշտությունը։
Հանդիպմանը կարևորվել են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի համագործակցության ընդլայնմանն ու 2015 թվականին իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերը։
 
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.