ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին հանդիպում է ունեցել ՛՛Հայաստանի զարգացման նախաձեռնություններ՛՛ հիմնադրամի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում մեծ ակնկալիքներ ունեն ՛՛Հայաստանի զարգացման նախաձեռնություններ՛՛ հիմնադրամի հետ համագործակցությունից, ինչը դրական ազդեցություն կունենա հանրապետության մի շարք ոլորտների զարգացման վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ