[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Gavat.jpgՄայիսի 27-ին ավարտվեց ԼՂՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը։
Մայրաքաղաքի եւ շրջանների հանրակրթական դպրոցների 3-6-րդ դասարանների աշակերտներին ընդգրկող 8 թիմերի միջեւ ընթացող երկօրյա մրցությունների արդյունքում հաղթող ճանաչվեց Մարտունու շրջանի հավաքականը։
 Հաղթող թիմը ստացավ ԼՂՀ Ազգային ժողովի փոխանցիկ գավաթը պահելու եւ ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք։  
Երկրորդ եւ երրորդ մրցանակային տեղերը գրավեցին Հադրութի շրջանի Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցի եւ Մարտակերտի շրջանի հավաքական թիմերը։
Ազգային ժողովի գավաթի խաղարկությանը մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն ու անհատական բարձր արդյունքներ ցուցաբերած մասնակիցներն արժանացան ԼՂՀ Ազգային ժողովի, Կրթության եւ գիտության նախարարության, Սպորտի պետական կոմիտեի դիպլոմների ու պարգեւների։
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, շնորհավորելով խաղարկության մասնակիցներին ու կազմակերպիչներին, կոչ արեց ավելի բարձր հիմքերի վրա դնել երեխաների ֆիզիկական դաստիարակության մակարդակն ու խթանել սպորտի զարգացումը դպրոցներում։
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ԿԳ նախարարության եւ Սպորտի պետական կոմիտեի ներկայացուցիչներ։
 
ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն