Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՀՆԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

qax.jpgՄայիսի 29-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրհներգի մրցութային հանձնաժողովի եզրափակիչ նիստը։
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ շուրջ մեկ տարի տևած գործընթացի արդյունքում լուրջ քննարկումներ են եղել ներկայացված ստեղծագործությունների շուրջ։ Նրա խոսքով, նախորդ փուլում առանձնացվել էին 4 հեղինակների գործեր, որոնք և ներկայացվել են հանրային քննարկման։ Այդ աշխատանքներից, որպես լավագույն տեքստեր, ընտրվել էին Արկադի Թովմասյանի և Գառնիկ Ավանեսյանի բանաստեղծությունները՝ նվիրված Ստեփանակերտին, որոնց հիման վրա էլ ստեղծվել են երաժշտական 4 տարբերակներ (երաժշտությունը գրել են Գառնիկ Ավանեսյանը, Նունե Արզումանյանը, Վիլեն Միքայելյանը և Սիմոն Սարգսյանը)։
Քաղաքապետ Ս.Գրիգորյանը հանձնաժողովի անդամներին առաջարկեց մեկ անգամ ևս ունկնդրել մրցույթին ներկայացված աշխատանքների ձայնագրությունը՝ հետևյալ հերթականությամբ.
1. Խոսք և երաժշտություն՝ Գառնիկ Ավանեսյանի
2. Խոսք՝ Արկադի Թովմասյանի, երաժշտությունը՝ Նունե Արզումանյանի
3. Խոսք՝ Արկադի Թովմասյանի, երաժշտությունը՝ Վիլեն Միքայելյանի
4. Խոսք՝ Գառնիկ Ավանեսյանի, երաժշտությունը՝ Սիմոն Սարգսյանի։
Լսումներից հետո հնչեցված ստեղծագործությունների շուրջ ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակում,  արտահայտվեցին ամենատարբեր կարծիքներ, ինչին հետևեց փակ, գաղտնի քվեարկությունը։ Ստեփանակերտի օրհներգի համար հանձնաժողովը (10՝ կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ) լավագույնը ճանաչեց Գառնիկ Ավանեսյանի խոսքերով և Սիմոն Սարգսյանի երաժշտությամբ գրված տարբերակը։
Ամփոփելով նիստի աշխատանքները, Սուրեն Գրիգորյանը նշեց, թե հետևողական է լինելու օրհներգը  գործիքավորման և ձայնագրման համար ընթացքավորելու խնդրում, և մասնագետների աջակցությունն ակնկալելով, համոզմունք հայտնեց, որ այն կհղկվի ու ավելի կկատարելագործվի և գոհունակությամբ կընդունվի հանրության կողմից։
Հավելենք, որ մրցանակային առաջին տեղը զբաղեցրած հեղինակներին (Գ. Ավանեսյանին և Ս. Սիմոնյանին) հաղթողի դիպլոմի հետ կտրվի 1000 (հազար) ԱՄՆ դոլար դրամական պարգև։
Խրախուսական մրցանակ են ստացել Ա.Թովմասյանն ու Վ.Միքայելյանը, ովքեր կպարգևատրվեն 500 (հինգ հարյուր) ԱՄՆ դոլարով։
 
Ստեփանակերտի քաղաքապետարանի 
մամուլի ծառայություն