Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Շտաբային զորավարժություն

 Shtabayin__zoravarjutiun_02.06.15.jpgԱրցախի զինված ուժերում հունիսի 1-ից մեկնարկել են համաբանակային շտաբային զորավարժություններ, որին մասնակցում են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբներն ու ղեկավարման մարմինները:

  Զորավարժության նպատակն է կատարելագործել զինված ուժերի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբների գործնական ունակությունները, դրանց պատրաստության և փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև բարձրացնել բոլոր օղակի ղեկավարման մարմինների մարտավարամասնագիտական կարողություններն ու բարոյահոգեբանական հատկանիշները, դաշտային վարժվածության մակարդակը:
 
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն