Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի պետական համալսարանի պատվիրակության այցը Բելգիա

Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) և Լյուվենի Կաթոլիկ համալսարանի (ԼԿՀ)միջև 2014 թ. հոկտեմբերին ստորագրված համագործակցության հռչակագրի շրջանակներում ս.թ.հունիսի 7-10 Բելգիայում աշխատանքային այցով է գտնվել ԱրՊՀ պատվիրակությունը` ռեկտորՄանուշ Մինասյանի գլխավորությամբ:
Կայացել են հանդիպումներ ԼԿՀ ռեկտոր Վինսենթ Բլոնդելի (Vincent Blondel),համալսարանի միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավարության, մի շարքֆակուլտետների ղեկավարների, դասախոսների և հետազոտողների հետ:
Հանդիպումների ընթացքում նախանշվել են համագործակցության հետագաուղղությունները, քննարկվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուսումնական ևհետազոտական ծրագրեր:
Առարկայական քննարկումներ են կայացել ԼԿՀ պատվավոր ռեկտոր, ԱրՊՀ պատվավորպրոֆեսոր Բեռնար Կուլիի (Bernard Coulie) հետ, ով հանդիսանում է ԼԿՀ կողմիցհամագործակցության համակարգողը:
Այցն իրականացվել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի աջակցությամբ: