ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հանրապետությունում, 2015 թվականի հունիսի 8-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 11272,2հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 11997,3հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 3111,5հա, Հադրութի շրջանում` 904,0հա, Մարտակերտի շրջանում` 1668,9հա, Մարտունու շրջանում` 1375,2հա, Շահումյանի շրջանում` 51,6 հա, Շուշիի շրջանում` 109,9հա, Քաշաթաղի շրջանում` 4051,1հա: Կատարված գարնանացանի 4430,7հա-ն կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 3102,5հա-ն՝ եգիպտացորենի, 316,7հա-ն` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 643,3հա-ն` կարտոֆիլի, 676,2հա-ն` բանջարեղենի, 279,6հա-ն՝ բոստան-պարենայինի, 634,1հա-ն` տեխնիկական, 1189,1հա-ն՝ կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: