Հսկողական ստուգումներ

Համաբանակային նշանակության այս միջոցառումն իրականացվում է բանակի վարչության բարձրաստիճան սպաներից կազմված հատուկ հանձնաժողովների կողմից, որոնք մեծ ուշադրություն դարձնելով գործնական նորմացույցների կատարման ունակություններին, վեր են հանում նկատված բացթողումներն ու թերացումները և կարճ պարապմունքների միջոցով տեղերում լուծում տալիս առկա խնդիրներին:
Չստորադասելով մնացած առարկաների նշանակությունը` բանակում հսկողական ստուգումների ընթացքում ավելի մեծ կարևորություն է տրվում մարտական պատրաստության և պատրաստականության առարկաներին` նպատակ ունենալով բացահայտել զորամասերի ու ստորաբաժանումների ուժեղ և թույլ կողմերը և համապատսխան քայլեր ձեռնարկել մարտական պատրաստության մակարդակը էլ ավելի բարձրացնելու համար:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն