Աշխատանք զորամասում

Հունիսի 19-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, զորքերում տարվելիք հետագա աշխատանքներն առավել հասցեական ու նպատակային կազմակերպելու նպատակով, այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը:

Ashxatanq_zorqerum_20.06.15.jpg

Բանակի հրամանատարն այցելության ընթացքում ունկնդրել է զորամասի հրամանատարի որոշումը, հետևել իրականացված և շարունակվող ինժեներական ու շինարարական աշխատանքների ընթացքին, մարտական հերթապահության և օրվա կարգացուցակով նախատեսված գործընթացներին, ծանոթացել անձնակազմի ծառայողական և կենցաղային պայմաններին: Պաշտպանության նախարարը տեղերում նաև ունկնդրել է զեկույցներ և առաջարկություններ ներկայիս իրադրության, այս կամ այն ոլորտում առկա խնդիրների անհապաղ լուծում պահանջող որոշ հարցերի վերաբերյալ:
Գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև զորքերի ծառայության և անձնակազմի հետ տարվող աշխատանքների և առհասարակ խնդիրների այն ամբողջ համալիրը, որը վերաբերում է զորքերի կենսագործունեության բոլոր ոլորտներին:
Առաջիկայում բանակի հրամանատարը կայցելի ՊԲ-ի բոլոր զորամասերն ու ստորաբաժանումները և տեղերում կնախանշի հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները:
 
 
 
 
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն