Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Items filtered by date: Thursday, 04 October 2012

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Կարեն Եսայանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդական-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՙԵՐԻՏՖՈՐՈՒՄ-2012՚ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

DSC04538.jpgԻնչպես արդեն տեղեկացրել էինք մեր թերթի նախորդ համարում, Գանձասարում սեպտեմբերի 30-ից ընթանում է ՙԱրցախի երիտֆորում -2012՚ ծրագիրը։ Այն գործում է ճամբարական կյանքով, որին մասնակցում են ԼՂՀ և ՀՀ շուրջ 80 երիտասարդներ։ Ճամբարի օրակարգը հագեցած է. կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, դասախոսություններ, հանդիպումներ։ Հոկտեմբերի 2-ին Գանձասար այցելեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և ողջունեց երիտասարդական ծրագիրը։ 

ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ՊԱՐԵՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

DSC00700.jpgՀոկտեմբերի 2-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը հանրապետության անասնաբուժական կայանների տնօրենների ու ոլորտի այլ պատասխանատուների մասնակցությամբ հրավիրեց աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված անասնաբուծական ճյուղի խնդիրներին։ 

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԸ՝ ԱՂԻՔԱՅԻՆ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

Վերջին շաբաթը Ստեփանակերտի որոշ նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների և նրանց ծնողների համար խիստ լարված էր և տհաճ անակնկալներով լի: Դեռևս սեպտեմբերի 26-ին մայրաքաղաքի դ 1 և  դ 3 մանկապարտեզներից  միանման գանգատներով Ստեփանակերտի ՙԻնֆեկցիոն հիվանդանոց՚ ՓԲԸ էր տեղափոխվել 32 երեխա: 
Իրականում, սակայն, թունավորվածներն ավելի մեծ թիվ էին կազմում, քանի որ ոչ բոլոր ծնողներն էին առաջին պահին ահազանգել առողջապահության մարմիններին: 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ուղերձ է հղել Երեւանում մեկնարկած "Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ" լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներին:

             "Ուղերձում ասված է.

            "Ողջունում եմ "Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ" լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի բոլոր մասնակիցներին:

Subscribe to this RSS feed