[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 05 Հունիսի 2012

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2012թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման հետ կապված հարցեր:

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔ,կամ Հակառակ արդյունք երգի մրցույթից

 Դատելով համաշխարհային մամուլի վերջին հրապարակումներից, որոնցում ավելի ու ավելի հաճախ և կտրուկ ձևով է  քննադատվում Ադրբեջանում մարդու իրավունքների և խոսքի ազատության տեսակետից տիրող իրավիճակը, այդ երկրի համար սկսվում են ամենևին ոչ դյուրին ժամանակներ։ 

ԱԺԿ¬Ն ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԻ

 altՀունիսի 2-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության 3-րդ համագումարը: Մինչ այդ արդեն անցկացվել էին կուսակցության տարածքային կառույցների խորհրդաժողովները, որոնց ընթացքում էլ կայացել էին հիմնական, մանրամասն քննարկումները:

ԱԺ¬ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ 2011թ. ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԸ

Հունիսի  1-ից ԼՂՀ Ազգային ժողովում  մեկնարկել են  2011թ. պետական բյուջեի կատարման տարեկան  հաշվետվության  քննարկումները։  Երեկ այն քննարկվեց  պետաիրավական հարցերի և  ֆինանսաբյուջետային  ու տնտեսական  կառավարման հարցերի  մշտական  հանձնաժողովների  համատեղ նիստում, որտեղ  ներկայացվեցին  ԼՂՀ Նախագահի  աշխատակազմի, ԱԺ, կառավարության,  դատախազության, Գերագույն դատարանի, դատական դեպարտամենտի, Մարդու իրավունքների  պաշտպանի, Վերահսկիչ պալատի, քաղծառայության  խորհրդի և   ԿԸՀ հաշվետվությունները՝  բյուջեի կատարման  վերաբերյալ։ Նիստին ներկա էին  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, համապատասխան  գերատեսչությունների ներկայացուցիչներ։

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2012թ. հունիսի 2 -ին կայացավ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստ, որը վարում էր ԿԸՀ  նախագահ Ռաշիդ Պետրոսյանը: 
Նիստին մասնակցում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի   անդամները, կառույցի պատասխանատու աշխատողներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիայի կայուն և արագ զարգացումը վերջին տասնամյակների ընթացքում կրկին նրան վերադարձրել է  տարածաշրջանային գերտերություն դառնալու հույսը։ Ընդ որում,  բավական հաճախ է խոսվում նեոօսմանականության կամ նեոպանթուրքիզմի և Օսմանյան կայսրության դերի ու գործառույթների վերադարձի մասին։ 
Նման հայացքը գոյատևման իրավունք ունի, բայց այն թույլ չի տալիս գնահատել և ընդգրկել աշխարհում կատարվող փոփոխությունները և դրանով իսկ վերլուծությունը կապել իրողության հետ, որը դարձել է պատմության մի մասը։ 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 Հին խնդիրներին՝ նոր լուծումներ…

Ինչպես արդեն իրազեկել ենք, հունիսի 1-ին տեղի է ունեցել ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության 4-րդ համագումարը։ Այն  դռնփակ էր, ուստի  քննարկված հարցերի և ընդունված որոշումների մասին լրագրողները տեղեկացան համագումարից հետո հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ։  

ՎԱՂՈՒՀԱՍՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑ

DSC01030_1_.jpgՄայիսի 23-ին  Վաղուհաս գյուղում հանդիսավոր պայմաններում բացվեց Գրիշա Մուրադյանի անունը կրող դպրոցի նորակառույց շենքը, որը  հիմքից կառուցվել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի (ի դեմս  ՙԱլեքս Գրիգ՚ ՍՊԸ¬ի.  գործարար Սամվել Ալեքսանյան) եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Երկհարկանի նորակառույց դպրոցն ապահովված է ժամանակակից պայմաններով, նյութատեխնիկական բազայով, ենթակառուցվածքներով, ունի համակարգչային սենյակ, լուսավոր դասասենյակներ: 

ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ

Մուրացանյան օրերի միջոցառումները տարեցտարի  ընդլայնում են իրենց շրջանակները՝ ընդգրկելով նաև շրջաններ։ ԼՂՀ գրողների միությունը ձգտում է բովանդակային առումով ևս ծրագիրը դարձնել գրավիչ։ 

ՍԻՐՈ ԹԵՎԵՐՈՎ

Թբիլիսում կայացել է Սայաթ-Նովայի  ծննդյան 300-ամյակին նվիրված 
ավանդական Վարդատոնը
Մայիսի 27-ին Թբիլիսիի Գորգասալի հրապարակում տեղի ունեցավ Վարդատոնի հանդիսավոր ավանդական արարողությունը։ Միջոցառումը սկսել է Թբիլիսիի Ս. Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցված պատարագով, որից հետո եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի գերեզմանին տեղի է ունեցել հիշատակի մաղթանքի արարողությունը:
Subscribe to this RSS feed