[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 16 Մայիսի 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւ

           150513_TondirgetHank_1__2__Info.jpg Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւ եւ այնտեղ ծանոթացել սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին:

Կովսական քաղաքում երկրի ղեկավարը հանդիպել է բնակիչների հետ եւ զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ` նշելով, որ ենթաշրջանի առջեւ ծառացած խնդիրներն ու դրանց լուծումը մշտապես կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ստորագրել է հրամանագիր

          Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ստորագրել է հրամանագիր` Արթուր Գրիգորյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի առաջին օգնական նշանակելու մասին՝ ազատելով նրան ԼՂՀ Նախագահի օգնականի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լիլիթ Պետրոսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի օգնական:

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ստորագրել է օրենքներ

 Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ստորագրել է "Լեզվի մասին", "Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին" օրենքում լրացում կատարելու մասին, "Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին" օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, "Պետական տուրքի մասին" օրենքում լրացում կատարելու մասին, "Լիցենզավորման մասին" օրենքում լրացում կատարելու մասին օրենքները:

ԿԱՏԱՐՎԵԼ Է ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ 80 ՏՈԿՈՍԸ

altԱնցած  ամիս  հանրապետությունում  մեկնարկած գարնանացան աշխատանքները շարունակվում են։
Ըստ ԼՂՀ գյուղնախարարությունից  ստացված  վերջին տվյալների՝  կատարվել է 15297,7 հա հերկ՝ անցյալ  տարվա նույն ժամանակաշրջանի  11837,6 հա-ի փոխարեն։  Ցանքս այս տարի կատարվել է 11999,6 հա։ Հերկի աշխատանքների, ինչպես նաև ցանքսի ամենաբարձր ցուցանիշները  գրանցվել են Ասկերանի  շրջանում. 5710,7 և 5069,6 հա՝ համապատասխանաբար։

ՍԿՍՎԱԾ Է ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Մայիսի 5-ից սկսվել է ԼՂՀ պետական և ոչ պետական ու ՀՀ պետական բուհերում Արցախին հատկացված տեղերի համար դիմորդների փաստաթղթերի ընդունման և մասնագիտությունների հայտագրման գործընթացը, որը կտևի մինչև հունիսի 1-ը՝ ժամը 18.00-ն։ 
Օտարերկրացիների, տվյալ ուսումնական տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններն  ավարտած ԼՂՀ քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25- 30-ը՝ մինչև ժամը 18.00-ն։

ԴՐՄԲՈՆԻՆ ԿՀԵՏԵՎԻ ԿԱՇԵՆԸ

MkrtumyanArtur.jpgԳոլոս Արմենիա՚¬ի  հարցերին պատասխանում է 
ՙԲեյզ մեթըլս՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր  ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ
-Կաշենի հանքավայրում վերջին անգամ ես եղա դեկտեմբերի 15-ին։ Թվում է՝ քիչ ժամանակ է անցել, բայց կատարված մասշտաբային աշխատանքի շնորհիվ արդեն ուրվագծվում է ապագա հզոր արտադրական համալիրը։

ՆՊԱՍՏԵԼ ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության (ԱԿԱՀՄ) վարչության նախաձեռնությամբ, արդեն 5-րդ տարին է, Պաշտպանության բանակի զորամասերի ժամկետային զինծառայողների և հանրակրթական դպրոցների սովորողների միջև անցկացվում է ՙՀայրենիքի պաշտպան՚ թեմայով ստեղծագործական շարադրությունների մրցույթ՝ նվիրված Մայիսյան եռատոնին։ Մրցույթի արդյունքներն ամփոփվել են ԼՂՀ պաշտպանության նախարարության և ԱԿԱՀՄ համատեղ հանձնաժողովի կողմից։ 

ՄԻԱՄՏՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ

 atkritka_1342896811_545.jpgՉափավոր միամտությունը ոչ թե արատ է, այլ առավելություն: Երբեմն միամիտ մարդկանց համարում են բանականությունից թույլ: Մինչդեռ միամտությունը ոչ միշտ է պայմանավորված գիտակցությամբ: Այն բարու նկատմամբ ունեցած մեր հավատն է: 

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Հայաստանի պետական համազգային թատրոնը (ղեկավար` Սոս Սարգսյան) մայիսի 14-ին իր երկօրյա հյուրախաղերը սկսեց Ստեփանակերտի մշակույթի  և երիտասարդության պալատում։ Նշենք, որ Համազգայինի հյուրախաղերը Արցախում պարբերական բնույթ են կրում։ Այս անգամ կոլեկտիվը հաշվի էր առել նաև մանուկ և պատանի հանդիսատեսին՝ երկրորդ օրը ցերեկով  ներկայացնելով Հ. Թումանյանի ՙԱնբան Հուռին՚։

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԼՂՀ ԱԺ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

999.jpgՄայիսի 15-ին Ստեփանակերտի Ս. Շահումյանի անվան մարզադաշտում մեկնարկեց ԼՂՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության հանրապետական փուլը։ Գավաթի խաղարկումը նպատակ ունի մատաղ սերնդի շրջանում խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը, դպրոցականների կենցաղում արմատավորել առողջ ապրելակերպ, դաստիարակել հայրենիքի պաշտպանությանը պատրաստ, ֆիզիկական կարողություններով օժտված երիտասարդություն։ 
Subscribe to this RSS feed