[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2014

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող Պոեզիայի արցախյան միջազգային երկրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների:

21.jpgՆախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ պոեզիայի միջազգային փառատոնի անցկացումն Արցախում դառնում է ավանդական` հավելելով, որ նման միջոցառումները կարեւոր դերակատարություն ունեն մեր մշակույթի զարգացման եւ Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում:

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ցավակցական հեռագիր է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

Հեռագրում ասված է.

ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ ԱՐՑԱԽՈՒՄ. ԱՅՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԱՎԱՆԴԱԿԱՆ

11_2.jpgԱնցած շաբաթն արցախցիների համար նշանավորվեց հետաքրքիր իրադարձությամբ.  Հադրութի շրջանի Տող գյուղում, Մելիք Եգանի ապարանքի տարածքում առաջին անգամ անցկացվեց Արցախյան գինու փառատոն։ Միջոցառումը, որ կազմակերպվել է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից, ներկա էին ԼՂՀ պետական այրերը՝ Նախագահ Բակո  Սահակյանի գլխավորությամբ, բազմաթիվ հյուրեր։

ՙԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ՚ ՆՇԱՆԱԲԱՆՈՎ

47.jpgՀոկտեմբերի 20-ին  Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում մեկնարկեց Պոեզիայի միջազգային փառատոնը, որը կտևի մինչև հոկտեմբերի 23-ը։ Այն անցկացվում է երկրորդ անգամ և միտում ունի դառնալու ավանդական։ Փառատոնին այս անգամ մասնակցում են գրողներ, բանաստեղծներ 9 երկրներից՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Լիբանանից, Սերբիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Բուլղարիայից։ 

Տ. ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. ՙՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀՈՂԻ ԱՅՍ ՈՒԺԸ, ՈՒՐ ԷԼ ԼԻՆԵՄ, ԻՆՁ ՀԵՏ ԿՏԱՆԵՄ՚

Mansuryan4_1.jpgՈւղիղ մեկ ամիս առաջ Նարեկացի արվեստների միության նախաձեռնությամբ Երևանում տոնում էին աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակը: Էստաֆետն ընդունեց Արցախը: Ստեփանակերտի երաժշտասեր հասարակությունն անհամբեր սպասում էր սիրված  կոմպոզիտորի հետ հանդիպմանը, հատկապես որ նա պետք է գար Արցախ քրոջ՝ հանրահայտ երգչուհի Արաքս Մանսուրյանի հետ:

ՆԱ ՄՇՏԱՊԵՍ ՀԱՆՔ Է ՊԵՂԵԼ ՈՒ ՆՈՐ ԱԿՈՍ ԲԱՑԵԼ...

SAM_1873.jpgՄեր մեծ հայրենակից, մեծանուն գրող, պատմավիպասան Հայկ Խաչատրյանի հիշատակին էր նվիրված Շուշիի ՙԿաճառ՚ գիտական կենտրոնում հոկտեմբերի 13-ին անցկացված միջոցառումը։ Լրացել էր Հայկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ մահվան 13-րդ տարելիցը։ Չնայած մեզանում ընդունված է ազգի մեծերին անդրադառնալ հոբելյանների առիթով, սակայն, ինչպես նշեցին միջոցառմանը մասնակից մտավորականները, Հ. Խաչատրյանն այն անհատականություններից է, ում հիշատակի շուրջը համախմբվելու, մեծարելու համար պետք չէ հոբելյաններ փնտրել։ Յուրաքանչյուր հանդիպում  նրա ստեղծագործությունների հետ արդեն իսկ տոն է։

ՙՄԻ ՕՐ ԷԼ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՈԳԻՍ, ԱՅԼԵՎ ՄԻՏՔՍ ԿԽՈՍԻ ՀԱՅԵՐԵՆ՚

65.jpgԻնչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 30-ին ՙԱրմենիա՚ հյուրանոցում տեղի ունեցավ ռուսագիր բանաստեղծ Նելլի Ավակովա-Գրիգորյանի բանաստեղծությունների` ՙԱրցախ, մեղեդիներն իմ` քեզ՚ ժողովածուի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ գրքում ներկայացված են անցյալ դարավերջին Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ իրագործված զանգվածային ոճրագործության հետևանքով հարյուր-հազարավոր հայրենակիցների հետ մեկտեղ բռնագաղթ ապրած ու տնավեր դարձած տարագիր հայուհու հոգեկան տվայտանքները:
Subscribe to this RSS feed