[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2014

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր` 2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Ըստ հրամանագրի` 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2015 թվականի փետրվարի 10-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2015 թվականի փետրվարի 10-ը ներառյալ:

ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՎԱՅՐԻՎԵՐՈՒՄՆԵՐԸ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Գյուղատնտեսական տարվա դժվարություններն ու ձեռքբերումներն ուղղակիորեն արտացոլվում են նաեւ վերամշակող ձեռնարկությունների աշխատանքի վրա: Ինչպես քանակի, այնպես էլ որակի մասով տեղական արտադրության միրգ-բանջարեղենի յուրօրինակ ստուգատեսը հենց վերամշակողներն են անցկացնում: Հակառակ դժվարություններին՝ նրանցից շատերը գերադասում են խոսել հաջողությունների մասին: Վստահեցնում են. լավատես լինելու հիմքեր կան:

ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԵՍՍԵՆ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ՀՀ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ ԵՎ ԲԵՐԳՇՏՐԱՍԵ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

72.jpgՀոկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Հեսսեն երկրամասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերային և նույն երկրամասի Բերգշտրասե շրջանի ղեկավար Մաթիաս Վիլկեսին, ովքեր մեր հանրապետություն են ժամանել Արցախի պետական համալսարանում գերմաներենի մասնագիտացված լսարանի բացման կապակցությամբ։  

ԳՐՔԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրիգոր Նարեկացի համալսարանի պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում օրերս նշվեց մայրաքաղաքի Խ. Աբովյանի անվան հանրակրթական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Սարումյանի կազմած ՙՀայոց լեզու՚ (ուսումնաօժանդակ ձեռնարկ), ՙՀամանունների բառարան՚, ՙԽաչատուր Աբովյան՚, ՙՀովհաննես Թումանյան՚, ՙԱվետիք Իսահակյան՚, ՙԵղիշե Չարենց՚, ՙՎահան Տերյան՚, ՙՊարույր Սևակ՚, ՙԱկսել Բակունց՚ գրքերի շնորհանդեսը։
Subscribe to this RSS feed