[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2014

Նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է նորանշանակ ղեկավարներին

         301014_AA_Ts__Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին հանդիպումներ է ունեցել վերահսկիչ պալատի, գլխավոր դատախազության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ եւ ներկայացրել այդ կառույցների նորանշանակ ղեկավարներին:

ՓՄՁ ՈՉ ՔԻՉ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ Է

Հարցազրույց Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ ՄԻՐԶՈՅԱՆԻ  հետ
-Պրն Միրզոյան, տեղական արտադրության խթանման միջոցով տնտեսության զարգացման պետական ռազմավարության մի շարք ծրագրեր ԼՂՀ կառավարությունն իրագործում է Արցախի  ներդրումային հիմնադրամի միջոցով։ Որո՞նք են այդ ծրագրերը։

ՀՈՒՇԱԿՈԹՈՂ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

333.jpgՍտեփանակերտի հուշահամալիրում տեղ գտած հուշարձանների շարքը շուտով կհամալրվի ևս մեկով. Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ այստեղ կկանգնեցվի ՙԶանգակատուն՚ անվանումը կրող հուշակոթողը, որը կհանդիսանա ոչ միայն հարգանքի, այլև պահանջատիրության խորհրդանիշ։ Սզնեքի սպիտակ մարմարով ու ճարտարապետական նուրբ լուծումներով կառույցը կունենա 18 մետր բարձրություն։ 

ՙՍԱՆՄԱՔՐՈՒՄ՚ ՀՈԱԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ԼԻԱՐԺԵՔ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՁՄՌԱՆԸ

Ձմռան շունչն արդեն զգացվում է, և հրատապ  է դառնում, թե որքանով է Ստեփանակերտը պատրաստ դիմակայելու եղանակային  կտրուկ շրջադարձերին։ Այս հարցում կարևոր օղակ է հանդիսանում ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ-ը, որն, ընդհանրապես, մեծ գործ է կատարում՝ ապահովելով մայրաքաղաքի մաքուր ու գեղեցիկ տեսքը: Ձմռան նախապատրաստման, ինչպես նաև կազմակերպության առօրյա խնդիրների շուրջ զրուցեցինք կազմակերպության տնօրեն Ալյոշա ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ:

ՙԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵՔ ԼԻԱԿԱՏԱՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՚

Anna_Santoliquido.jpgՀոկտեմբերի վերջին տասնօրյակը հանրապետության հոգևոր կյանքում նշանավորվեց պոեզիայի երկրորդ փառատոնով, որին մասնակցեցին տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ։ 
Նրանց հետ զրույցները ներկայացնում ենք ստորև։ 
Աննա ՍԱՆՏՈ ՔՈՒԻԴՈ, Իտալիա, 40-ից ավելի գրքի հեղինակ, բանաստեղծական ժողովածուները թարգմանված են մի քանի լեզուներով. 

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԼԵԶՎԻ ԹՌԻՉՔԸ

ԼՂՀ Սահմանադրությունը սահմանում է, որ մեր երկրի պետական լեզուն հայերենն է։ Համաձայն ՙԼեզվի մասին՚ օրենքի՝ հայերենն սպասարկում է հասարակական կյանքի բոլոր ոլորտները։  Օրենքն ունի մի շարք դրույթներ, որոնք սահմանում են հայերենի գերակայության անհրաժեշտությունը, քաղաքացիների, տարբեր հաստատությունների, ձեռնարկությունների լեզվական իրավունքներն ու պարտականությունները եւ այլն:

Արաքս ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. ԿՈՄԻՏԱՍԻՑ Է ԳԱԼԻՍ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ՚

arax_mansuryan.jpgԻնչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին նվիրված համերգ, որին անձամբ ներկա էին կոմպոզիտորը, քույրը` անվանի երգչուհի Արաքս Մանսուրյանն իր աշակերտներով, զարմուհին` Հայաստանում սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանը, այլ հյուրեր:

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԱՐՍԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

da.jpgՍիրելի Մարսել,
Ամեն ինչ կատարվեց պատահաբա՞ր, թե՞ նախախնամության մատն էր խառը, դժվար է ասել։ Հանկարծ նկատեցի քեզ. հակառակ մայթի քո գործատեղի մուտքի մոտ ձեռքով էիր անում ինձ։ Հատեցի փողոցը, մոտեցա, մարմանդ ժպիտով թևանցուկ արեցիր ու ներս տարար մի տաք մտերմությամբ։ 
Subscribe to this RSS feed