Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Friday, 26 September 2014

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

07_1.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Վահրամ Շահինյանի գլխավորությամբ։

ԼՂՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին ժամանել  է Աբխազիայի Հանրապետություն` մասնակցելու նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը:

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ

13.jpgԱրցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվիրակությանը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի գլխավորությամբ։

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՆՂՆԵՐԻ

12.jpgՍեպտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարների և գյուղատնտեսության պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված աշնանացանի աշխատանքներին։ 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ` ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՙԱրցախկաթ՚ ՓԲԸ-ում մեզ դիմավորեցին ընկերության փոխտնօրեն Եղիշե Մանգասարյանը և գլխավոր ինժեներ Վալերի Սիմոնյանը, ում աշխատանքային գրեթե ամբողջ ստաժն առնչվում է  այդ գործարանի հետ: Ե. Մանգասարյանը ծանոթացրեց ձեռնարկության հսկայական տարածքին, որտեղ գտնվող արտադրական շենքերը ժամանակին աշխատում էին ողջ հզորությամբ` ամբողջ Լեռնային Ղարաբաղն ապահովելով կաթնամթերքով:

ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՆՈՐՈՒՅԹ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արցախում եգիպտացորենի բերքահավաքը շարունակվում է: Տարվա անբարենպաստ պայմանների հետեւանքներն զգացել են նաեւ եգիպտացորեն մշակողները:  Միջին բերքատվությունը նկատելի զիջում է նախորդ տարվա մակարդակին: Նաեւ բերքատվության մակարդակի անկումն է նպաստում, որ հողօգտագործողներն ու մասնագետները փնտրտուքի մեջ լինեն. ինչ անել՝ ավելի լավ արդյունքներ ունենալու համար: Ոմանց կարծես դա հաջողվում է:

ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՖՐԱՆՍԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

11.jpgՍեպտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին։

ՙԲԱՑԱՌԱՊԵՍ ԽԱՂԱՂ ՁԵՎՈՎ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ` ՀԻՄՆՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՎՐԱ՚

09.jpgԼՂՀ Ազգային ժողովի նիստերի  դահլիճում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ ԿԱԼՏԵՆԲԱԽԻ հանդիպումը Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների, հանրային-քաղաքական ու գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։

ՄԱՆՍՈՒՐՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՄԻ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

03.jpgՄանսուրյանական օրեր... Երեք օր շարունակ` սեպտեմբերի 16-18-ը, Երևանի մշակութային լավագույն օջախներից մեկում` Նարեկացի արվեստների միությունում, տեղի ունեցան հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կյանքի և ստեղծագործության տարբեր փուլերին նվիրված դասախոսություններ, որոնք իրենց տրամաբանական ավարտն ունեցան սեպտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած համերգով` Տիգրան Մանսուրյանի` տարբեր տարիների գրած, տարբեր ժանրերի պատկանող ստեղծագործությունների ընդգրկմամբ:
Subscribe to this RSS feed