[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 05 Մայիսի 2016

Մամուլի հաղորդագրություն

Ստեփանակերտ, 5-ը մայիսի, 2016թ. Հետևելով նախօրեին հրապարակած հայտարարությանը և խրախուսվելով հանրային աջակցությամբ, Ղարաբաղ Տելեկոմը տեղեկացնում է, որ մայիսի 4-ին կայացրած որոշումը կգործի Արցախի բոլոր բնակիչների համար:

Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր:

ԼՂՀ վարչապետի խոսնակ. Դպրոցական դասերը հետաձգելու ոչ մի պլան չկա

 Սկսում եմ ավելի ու ավելի համոզվել, որ որոշ մարդիկ (ենթադրաբար մեր արևելյան հարևանները) միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում՝ ազդելու ընդհանուր հասարակության տրամադրության վրա:

ՀՀ Կառավարությունն Արցախի անկախության ճանաչման օրենքի նախագիծն ուղարկեց Ազգային ժողով

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրեն­քի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 4-ին ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Երևանի ու Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև կնքված բարեկամության և համագործակցության համաձայնագրի շրջանակներում շարունակվում են ամրապնդվել ու ավելի սերտանալ երկկողմ հարաբերությունները, իրագործվում են նոր ծրագրեր և մտահղացումներ:

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ

Չնայած Արցախի սահմաններում իրավիճակը շարունակվում է մնալ լարված, Ստեփանակերտի քաղաքապետարանի ստորաբաժանումները ջանք չեն խնայում իրենց պարտականությունները պատշաճ կատարելու, բնակչության բնականոն կյանքին նպաստելու համար:

Subscribe to this RSS feed