Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Tuesday, 10 April 2018

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը

1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի բնակչության կոտորածը Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ամենաողբերգական դրվագներից մեկն է։ 

Հրամանագիր հետմահու պարգեւատրելու մասին

Նախագահ Բակո Սահակյանը ապրիլիի 9-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

 

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացված օպերատիվ տվյալների, 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 150873,5 մլն դրամ, որոնք 2017թ ապրիլի 1-ի համեմատությամբ աճել են 26,2 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ՝ 2,0  տոկոսով։

ՎԵՏԵՐԱՆՆԵՐՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

 

 

 

Ապրիլի երկուսին  Արցախի ազատամարտիկների միության  վարչության անդամ, Արցախի հերոս ժաննա Գալստյանը, Ստեփանակերտի տարածքային միավորման նախագահ Ալեքսանդր Հարությունյանը, Միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը և մի խումբ ազատամարտիկներ այցելեցին Պաշտպանության բանակի` առաջնագծում հերթապահություն իրականացնող դիրքապահներին, այդ այցով նաև հարգանքի տուրք մատուցեցին  2 տարի առաջ ապրիլյան  առճակատման ժամանակ  մարտիրոսված հերոսների  հիշատակին։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան է։ Ինչպես տեղեկացրեց Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և  հողօգտագործման բաժնի վարիչ Ռոբերտ Վանյանը, շրջանում 2018թ. բերքի տակ մարտի 1-ի դրությամբ իրականացվել է 15412,5հա ցանքս, այդ թվում` ցորեն` 10161,5հա, գարի` 5251հա։ 

Subscribe to this RSS feed