[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել են Ստեփանակերտ քաղաքում "Եվրոպա" նոր բազմաֆունկցիոնալ համալիրի բացման հանդիսավոր արարողությանը

 080512_EuropeComplex1_Info.jpgՄայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել են Ստեփանակերտ քաղաքում "Եվրոպա" նոր բազմաֆունկցիոնալ համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ տեղակայված են "Արդշինինվեստբանկի"  նոր մասնաճյուղը, տարբեր կազմակերպությունների գրասենյակներ եւ հյուրանոց: 

  • Դիտվել է: 530 անգամ

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի տոնական միջոցառումներին

 080512_ShushiVazgenSargsyan__Info.jpgԱրցախի Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին:

  • Դիտվել է: 766 անգամ

Նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 7-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն

 070512Pargevatrum__Info.jpgՀաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 7-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

  • Դիտվել է: 1118 անգամ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է ցուցահանդեսին

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին  Ստեփանակերտի "Պարկ Հոթել Արցախ" հյուրանոցում մասնակցել է Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդեսին:

  • Դիտվել է: 776 անգամ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում մասնակցել է ԼՂՀ փրկարար ծառայությանը դրոշի հանձնման հանդիսավոր արարողությանը:

     alt Նախագահը կարեւորել է այդ իրադարձությունը՝ այն համարելով յուրատեսակ մի պատգամ, որն իր մեջ կրում է  չափազանց մեծ պատասխանատվություն, պարտքի զգացում եւ աշխատանքին անմնացորդ նվիրվածություն: 

 

Երկրի ղեկավարը շնորհավորել է կառույցի աշխատակիցներին եւ նշել, որ փրկարար ծառայությունը համարվում է մեր հանրապետության գլխավոր օղակներից մեկը, որի գործառույթները բավականին լայն են եւ պահանջված երկրի ու ժողովրդի համար:

  • Դիտվել է: 770 անգամ

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին:

altՄիջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՊԲ բարձրագույն հրամկազմը, զինծառայողներ:
 
 
  • Դիտվել է: 594 անգամ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ կառավարության որոշմամբ 2012 թվականի մայիսի 8-ի աշխատանքային երեքշաբթի օրը տեղափոխվել է մայիսի 5-ի շաբաթ օր:
  • Դիտվել է: 873 անգամ

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Մայիսի 3-ին ԼՂՀ  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի մասնակցությամբ կայացավ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի եզրափակիչ նիստը։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։ 
  • Դիտվել է: 742 անգամ

Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել

   Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:Համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 11 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 29 հոգու:

  • Դիտվել է: 756 անգամ

ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ

altԻնչպես տեղեկացանք ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հանրապետությունում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին ինքնաառաջադրման կարգով մայիսի 2-ին իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական հարցերով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը։ 
  • Դիտվել է: 725 անգամ

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ստորագրել է  հրամանագիր Հովհաննես Գրիգորյանին ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին՝ դադարեցնելով նրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

  • Դիտվել է: 760 անգամ

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պարգեւատրվել է շքանշանով:         

 

  • Դիտվել է: 740 անգամ

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության մեկնաբանություն

 1991թ. ապրիլի վերջին - մայիսի սկզբներին Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության միլիցիայի ջոկատները` (ՕՄՕՆ)  ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի աջակցությամբ սկսեցին պատժիչ գործողություններ, նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից հայաբնակ շրջաններից տեղահանել հայ բնակչությանը: Իրականացվեց «Կոլցոե լայնածավալ ռազմականգործողությունը, որն ուղղված էր Ադր. ՍՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի, Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների որոշ գյուղերի հայ բնակչության վտարմանը:

  • Դիտվել է: 681 անգամ

ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ

 Ստեփանակերտի քաղաքային համայնքի 

ավագանու նիստը 
Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Օրակարգում ներառված առաջին հարցի` ՙՔաղաքային համայնքի 2012թ. բյուջեի 1-ին եռամսյակի կատարման մասին՚ հաղորդմամբ հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:
  • Դիտվել է: 724 անգամ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին այցելել է Մարտունու շրջանի Սոս գյուղ եւ հանդիպում ունեցել տեղի բնակչության հետ:

altԱյցի համար պատճառ է հանդիսացել նախօրեին երկրի ղեկավարին հղված գյուղի մի խումբ բնակիչների դիմում-բողոքը համայնքի ղեկավարի գործունեության վերաբերյալ:

  • Դիտվել է: 583 անգամ
Subscribe to this RSS feed