[ARM]     [RUS]     [ENG]

ՙԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՚ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԹԵՄԱՆ

Փետրվարի 9-ին տեղի ունեցավ ՙԺողովրդավարություն՚ խմբակցության հերթական նիստը, որի օրակարգում, Ազգային ժողովի նոր նստաշրջանի բացման հետ կապված հարցերից բացի, անդրադարձ եղավ նաեւ Արցախի քաղաքական ուժերի կողմից սահմանադրական բարեփոխումների թեմայով սկսված խորհրդատվությունների հարցին։

 Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը տեղեկություններ ներկայացրեց օրեր առաջ տեղի ունեցած քաղաքական ուժերի հանդիպման մասին՝ շեշտելով, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդատվությունների հաջորդ փուլին նախատեսվում է ներկայացնել կուսակցությունների դիրքորոշումը։

Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում, որի ընթացքում խմբակցության անդամները ներկայացրին իրենց կարծիքներն ու առաջարկությունները։

 

Արցախի ժողովրդավարական կուսակցության լրատվության բաժին