Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙԱՐՑԱԽԻ ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ՚¬Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է

Արցախի պառլամենտականների ասոցիացիա՚  կազմակերպությունը հարց է բարձրացրել մեր հանրապետությունում  Բռնադատվածների հիշատակի օր սահմանելու մասին:

Կազմակերպության նախագահ Համլետ Գրիգորյանը մեզ հետ ունեցած զրույցում ասաց, որ հարցը մի քանի անգամ ասոցիացիայում  արծարծվել է: Հայաստանում կա  ՙԲռնադատվածների մասին՚ օրենք և հիշատակի օր` հունիսի 14-ը: ԼՂՀ-ում օրենքը կա՝՝ ընդունված 1998թ. մարտի 30-ին, բայց հիշատակի օրը` ոչ: 

Մեր հանրապետությունում կան բռնադատվածներ: Դրանք ինչպես խորհրդային ժամանակներից` սկսած 1921թ. հուլիսի 5-ից ԽՍՀՄ տարածքում քաղաքական շարժառիթներով, այնպես էլ 1988թ. փետրվարից՝ արցախահայության ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար Ադրբեջանի դատական իշխանությունների կողմից դատապարտված անձինք են: ԼՂՀ արդարադատության նախարարությունում  գրանցված է 275 բռնադատված:  Հ. Գրիգորյանի տվյալներով` նրանց 90 տոկոսը 88 թվականից հետո է: Բայց կան նաև մահացածներ, որոնք որպես բռնադատվածներ ընդհանրապես չեն գրանցվել: 

Հ. Գրիգորյանը գիտի այդպիսի 30 մարդու. Արկադի Մանուչարով, Հրաչիկ Շահբազյան, Առնո Մկրտչյան, Յուրի Ջհանգիրյան, Վիգեն Շիրինյան և ուրիշներ:  Նա ճանաչում է շուրջ 300 հոգու, որոնք բռնադատված են, բայց չկան ցուցակներում: Հ. Գրիգորյանն այս օրինակն էլ բերեց. Ղարաբաղյան շարժման տարիներին  իրեն և գաղափարակից ընկերներին մի քանի անգամ  ձերբակալել և նետել են  Բաքվի ու Ռուսաստանի բանտերը: ՙԱլֆա՚ խումբն էր նման բռնարարքներն իրականացնողը։ ՙՄենք հանցագործ չենք եղել, մարդ չենք սպանել, մեր ձեռքին զենք չեն բռնել, քաղաքական գործունեության համար են ձերբակալել՚,¬նշել է նա: Ընդ որում, մինչև հիմա էլ Ադրբեջանի կողմից  հետապնդումները շարունակվում են: Նրանք գտնվում են հետախուզման մեջ, հնարավոր է մի  որևէ երկիր գնալիս ձերբակալեն: Ժամանակ առ ժամանակ ոստիկանությունը զգուշացնում է, որ Ադրբեջանը նորից ակտիվացրել է հետախուզումը,  երկրից դուրս չգան: Ասել է թե` նրանց բռնադատվածությունը շարունակվում է: 

Հ. Գրիգորյանի  խոսքով` քաղաքական գործունեության համար անազատության մեջ ամենաշատը գտնվել է Արկադի Մանուչարովը: Տարիուկեսից ավել նա նստել է Մոսկվայի Լեֆորտովո բանտում: Եվ հենց առաջին բռնադատվածն էլ եղել է նա: Հ. Գրիգորյանը հիշեցրեց, թե ինչպես են ձերբակալել նրան: 1989 թ. նոյեմբերի 18-ին օմոնականները հարձակվել են Մանուչարովի տան վրա, Ռոլես Աղաջանյանն է նրան փախցրել Երևան: Սակայն 10 օր անց` նոյեմբերի 28-ին, ՙԱլֆա՚ խումբը նրան ձերբակալել  է այնտեղ: Դրանից հետո սկսվել են   ձերբակալությունները:  

Հ. Գրիգորյանն ասաց, որ իրենց կազմակերպությունում քննարկելով հարցը, որոշել են առաջարկություն ներկայացնել ԼՂՀ Ազգային ժողով` ՙՏոների և հիշատակի օրերի մասին՚ օրենքում ավելացնելու Բռնադատվածների հիշատակի օրը: Գուցե դա կլինի հենց նոյեմբերի 28-ը: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ