[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼ

Կովկասագետների գիտական միության նախագահ և ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր ԿՌԻԼՈՎԻ հարցազրույցը Pravda.ru ինտերնետ հրատարակությանը։ 

 - Փոփոխություններ կա՞ն այս հակամարտության առնչությամբ Թուրքիայի դիրքորոշման մեջ: Կարո՞ղ է, արդյոք, Թուրքիան Լեռնային Ղարաբաղն ապաշրջափակել։ 

- Որոշակի փոփոխություններ կան, սակայն դա միայն մասամբ կապ ունի Թուրքիայի հետ։ Բայց, նախևառաջ, օրերս Ռուսաստանի և Հայաստանի միջև միավորված զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրվեց։ Սա մեր երկրների միջև ռազմական ինտեգրման ավելի բարձր մակարդակ է։ Սա, բնականաբար, անմիջականորեն առնչվում է Թուրքիային և Ադրբեջանին։ 

Երկրորդն այն է, որ Թուրքիայի և Ռուսաստանի խորհրդարանները ՙԹուրքական հոսք՚ գազատարի կառուցման մասին համաձայնագիր են վավերացրել, որը Ռուսաստանից Սև ծովով Թուրքիա կանցնի,   այնտեղից էլ Հարավային Եվրոպայի երկրներ։

Սա խոսում է այն մասին, որ ամրապնդվել են Հայաստանի ռազմական դիրքորոշումները և ժամանակակից աշխարհում առկա մարտահրավերներին պատասխանելու նրա պատրաստվածությունը։ Սա կապված է այն գործընթացների հետ, որոնք տեղի են ունենում Հարավային Կովկասի սահմաններից դեպի հարավ՝ ոչ միայն ղարաբաղյան ուղղությամբ։ Երկրորդը վկայում է այն մասին, որ ռուս¬թուրքական հարաբերություններում տեղ գտած ճգնաժամն աստիճանաբար հաղթահարվում է։ Եվ Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ ավելի անկախ դիրքորոշում է գրավում, քան նախկինում, երբ ընթանում էր ՆԱՏՕ¬ի ընդհանուր դիրքորոշման հունով, որի անդամն է հանդիսանում։ 

Ուստի այստեղ նման փոփոխություններ են նկատվում` ինչպես նաև շարունակական այն ողբերգական իրադարձությունների համապատկերին, որոնք տեղի են ունենում Սիրիայում և Իրաքում։ Թուրքիան այս իրադարձություններին անմիջական մասնակցություն ունի, նրա բանակը ներկայումս անցել է սահմանը և ակտիվորեն գործում է Սիրիայի և Իրաքի տարածքում։ Այս ամենը կապված է ոչ միայն Թուրքիայի և այս պետությունների միջև նրա հարաբերությունների, այլև հենց այդ երկրի տարածքում քրդական հիմնախնդրի հետ։ Մենք տեսնում ենք, որ այստեղ՝ այս ընդարձակ տարածաշրջանում, արագ և ողբերգական փոփոխություններ են կատարվում փոփոխվող աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակի համապատկերին, որը կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ-ում իշխանության գլուխ է եկել ղեկավարություն, որը հետևում է ոչ թե գլոբալացման քաղաքականությանը, որին ԱՄՆ ¬ն հավատարիմ է եղել շատ տարիներ, այլ, որը մտադիր է անցնել ԱՄՆ ազգային շահերին ուղղված կողմնորոշման։ Սա նույնպես բավականին արմատականորեն փոխում է իրավիճակը։ Այնպես որ, աշխարհաքաղաքական տեղաշարժերի պայմաններում, անշուշտ, Թուրքիայի և Ադրբեջանի համար կարևոր է հանգամանալից պայմանավորվածություններ ձեռք բերել սկզբունքային ինչ-որ հարցերի շուրջ, քանի որ նրանք սերտ հարաբերություններ ունեն, համաձայնեցված քաղաքականություն են վարում։ Մինչդեռ Թուրքիան այժմ հատկապես շահագրգռված չէ նրանով, որ ղարաբաղյան ուղղությամբ իրավիճակը բարդանա, և դա Ռուսաստանի հետ նրա հարաբերություններում խնդիրներ կառաջացներ։ Ուստի Ադրբեջանը, այնուամենայնիվ, մեծ զգուշավորություն պիտի ցուցաբերի ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առումով։ Այս տարվա ապրիլին Ադրբեջանն այնտեղ հարձակողական գործողություններ նախաձեռնեց, որոնք լայն մասշտաբներ ունեցան։ Իհարկե, Թուրքիան նման բան չի ողջունի։ Բայց դրա հետ մեկտեղ, ակնկալել, որ Թուրքիան կհրաժարվի Ադրբեջանին աջակցելու սկզբունքային դիրքորոշումից և դիրքորոշումից այն բանում, որ ողջ այն տարածքը, որը մի ժամանակ Սովետական Ադրբեջանի կազմում էր, պետք է վերադարձվի Բաքվի տիրապետության տակ. այստեղ Թուրքիան, իհարկե, այս հարցում կհաստատի իր դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է լուծման մեթոդներին, ապա ես համարում եմ, որ Թուրքիան Ադրբեջանին խորհուրդ կտա շրջահայացություն ցուցաբերել, քանի որ հիմա շատ կարևոր է չվնասել, և այստեղ Ադրբեջանն իր չմտածված գործողություններով, ըստ ամենայնի, կարող է Թուրքիային վնաս պատճառել` մասնավորապես բարդացնել Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները։ Ուստի այս տեսանկյունից, Թուրքիան շատ խոցելի վիճակում է, և Ադրբեջանի կողմից լրացուցիչ բարդությունները  նրա համար խիստ անցանկալի են։ 

 

pravda.ru